Վերապրում ես անցյալը՝ մեկ ժպտում, մեկ բարձրաձայն ծիծաղում՝ սենյակում մենակ նստած աննորմալի նման
Երբ մկնիկի ռոլիկը դանդաղ պտտվում է պատդ ի վար, կինոժապավենի նման աչքիդ առջևով անցնում են անցյալի կադրերը, որոնք ինչ որ կերպ արտացոլվել են պատիդ, ստատուսի, նկարի, կամ երգի տեսքով... կրկին վերապրում ես անցյալը՝ մեկ ժպտում, մեկ բարձրաձայն ծիծաղում՝ սենյակում մենակ նստած աննորմալի նման, մեկ տխրում, մեկ ուրախանում, մեկ ամաչում նույնիսկ, ամեն ինչ թողնում ես այնպես ինչպես կա, թե լավ, թե՝ վատ գրառումնորը, որոնք միգուցե մեկ մեկ նույնիսկ ցինիզմի տհաճ դրսևորումներ են ունեցել... դրանք բոլորն էլ քոնն են եղել, ինչ-որ պահի ու ապրումի վրա հիմնված...մեկ-մեկ զարմանում ես, թե արդյոք դու ես գրել ինչ-որ տողեր, փորձում ես հիշել ինչի հիման վրա, որ երբեմն չի էլ ստացվում...
Ինչ ուզում եք ասեք, բայց յուրօրինակ օրագիր է ֆեյսբության պատը, որտեղ ավելի կոռեկտ ես գրում ամեն ինչ, ու անձնական օրագրի նման չես վախենում կամ ամաչում, որ ինչ որ մեկը կկարդա... Հիշում ես քեզ համար թանկ մարդկանց ծննդյան օրերը, նրանց կամ քեզ համար կարևոր օրերը , ինչ-որ հաճելի ու յուրօրինակ ձևով փորձում ես առանձնացնել քո շնորհավորանքը, որը որքան էլ փոքրիկ, բայց հաճելի է:
Հ.Գ. Վերջում առանց ռոմանտիկ նրբերանգի ասեմ, որ անկախ կաղապարված ֆեյսբուքահայության մեծ մասի կարծիքից, անում եմ ու գրում եմ էն ինչ դուր ա գալիս ու ճիշտ եմ համարում, առանց լայքի ու շեյռի ակնկալիքի,պարզապես հուսով, որ ինչ-որ մեկի համար ուղղակի հաճելի հիշողություններ կարող են արթնացնել:
Հ.Գ.Գ. Էսօր էլ նորից ապրեցի, հասկացա, որ պատմությունն իրոք կարող է կրկնվել, word-ի ֆայլի մեջ առանձնացրեցի գրառումներս՝ ինչ իմանաս ինչ կլինի...կարող ա մի օր Ցուկին էլ հոգնի Ֆեյսբուք պահելուց... պատմվածքի, միգուցե նույնիսկ վեպի համար խտանյութը չի կարելի հենց էնպես կորցնել ))))
Գագիկ Մամուլյան. ֆեյսբուք