Էդվարդ Ասրյանն առանձնազրույցներ է ունեցել ԱՄՆ-ի, Շվեդիայի, Գերմանիայի և Լատվիայի գործընկերների հետ

Մյունխենի անվտանգության համաժողովի միջոցառումների շրջանակում ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը փետրվարի 15-ին մասնակցել է «Տոտալ պաշտպանության հարցում զինվորականների հայացքները» խորագրով պաշտպանության շտաբների պետերի ձևաչափով պանելային քննարկմանը և Գերմանիայի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետի հրավերով կազմակերպված ու համաժողովին բարձրաստիճան զինվորականների մասնակցության արդյունքներն ամփոփող երեկույթին։
ԳՇ պետն առանձնազրույցներ է ունեցել ԱՄՆ-ի, Շվեդիայի, Գերմանիայի և Լատվիայի պաշտպանության շտաբների պետերի հետ։