Տիրան Խաչատրյանն ազատ կարձակվի

Գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյան խափանման միջոցը փոխվեց։ Դատարանի որոշմամբ կալանքը փոխարինվեց 10 միլիոն ՀՀ դրամ գրավով և չբացակայելու արգելքով։
Դատարանը մերժեց Տիրան Խաչատրյանի կալանքը 3 ամսով երկարաձգելու դատախազի միջնորդությունը։
Հիշեցնենք՝ հունվարի 4-ին ձերբակալվել, ապա կալանավորվել է Տիրան Խաչատրյանը։
Վերջինիս մեղադրանք է առաջադրվել 44-օրյա պատերազմի օրերին՝ ռազմական դրության ընթացքում, իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ իբրև անփույթ վերաբերմունքի համար, որն առաջացրել է ծանր հետևանքներ։
Տիրան Խաչատրյանը մեղադրանքը չի ընդունում։