Երկու գրանդ ակումբ հետաքրքրված է Կետելարեի ծառայություններով

«Ատալանտայի» կիսապաշտպան Շարլ Դե Կետելարեն կարող է կարիերան շարունակել Անգլիայում, Armsport-ի փոխանցմամբ՝ հայտնում է Teamtalk-ը։
Աղբյուրի համաձայն՝ 23-ամյա բելգիացու ծառայություններով հետաքրքրված են «Մանչեսթեր Սիթին» և «Մանչեսթեր Յունայթեդը»:
Անգլիական թիմերը ցանկանում են ձեռք բերել ֆուտբոլիստին ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։
Դե Կետելարեն ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 37 հանդիպում՝ դառնալով 11 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։