ԱՄՆ պետքարտուղարը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարարի հետ
![](/timthumb.php?src=disc/16-02-25/94da77273f7bcd0a606440d5546469bd.jpg&w=450)
Ամերիկյան կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել ԱՄՆ և ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հեռախոսազրույցը, հաղորդում է ՌԴ ԱԳՆ-ն։
Սերգեյ Լավրովն ու Մարկո Ռուբիոն հեռախոսազրույցի ընթացքում վերահաստատել են փոխադարձ հարգանքի վրա հիմնված երկխոսության վերականգնման ուղղությամբ աշխատելու պատրաստակամությունը, պայմանավորվածություն են ձեռք բերել մշտական շփումների, այդ թվում՝ Թրամփ-Պուտին հանդիպման նախապատրաստման մասին:
Կողմերը պայմանավորվել են պահպանել հաղորդակցության ուղիները՝ երկու երկրների հարաբերություններում կուտակված խնդիրները լուծելու համար, պայմանավորվել են փորձագետների հանդիպում կազմակերպել՝ օտարերկրյա ներկայացուցչությունների աշխատանքի խոչընդոտները փոխադարձաբար վերացնելու ուղղությամբ քայլերի համաձայնեցման համար, վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ արդի միջազգային թեմաների, այդ թվում՝ Ուկրաինայի և Մերձավոր Արևելքի հարցերով փոխգործակցության հարցում։