«Opel»-ում լիցքավորելուց հետո պայթյուն է տեղի ունեցել՝ հրդեհի բռնկումով․ 3 վիրավորներից մեկը 1 տարեկան երեխա է
![](/timthumb.php?src=disc/15-02-25/7b7793d7352a1feb29c3f18046c0c71a.jpg&w=450)
Այսօր՝ փետրվարի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 16։30-ի սահմաններում Հայանիստ գյուղում պայթյուն է տեղի ունեցել Արմավիրի մարզի բնակիչ 43-ամյա Արթուր Ավագյանի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայում՝ այն լիցքավորելուց հետո, ինչի հետևանքով նաև հրդեհ է բռնկվել, որն ինքնուրույն մարվել է։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պայթյունի հետևանքով 3 հոգի, որոնցից մեկը 1-ամյա երեխա է, տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Դեպքի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վիրավորների ինքնությունը։