Թրամփը Չինաստանի դեմ ռեկորդային՝ 600 մլրդ դոլարի ներմուծման մաքսատուրքեր է սահմանել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Չինաստանի դեմ ռեկորդային՝ 600 մլրդ դոլարի ներմուծման մաքսատուրքեր է սահմանել:
«Ոչ մի այլ նախագահ այդքան մաքսատուրք չի սահմանել»,- հայտարարել է Թրամփը Սպիտակ տանը կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։
Չինաստանում արդեն արձագանքել են Թրամփի գործողություններին՝ ամերիկյան վարչակազմի որոշումն անվանելով «միակողմանիության և հովանավորչության դրսևորում», և կոչ արել հրաժարվել «զրոյական արդյունքով խաղի» մտածելակերպից:
Եվրահանձնաժողովը ևս արձագանքել է Թրամփի սահմանած մաքսատուրքերին և սխալ քայլ համարել ԱՄՆ նախագահի առևտրային քաղաքականությունը, խոստացել կոշտ ու անհապաղ արձագանք: