Ֆիդանն ու Բայրամովն անդրադարձել են Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացին

Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում հանդիպել են Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարներ Հաքան Ֆիդանը և Ջեյհուն Բայրամովը:
Ադրբեջանական կողմի հաղորդագրության համաձայն՝ հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ դաշնակցային գործընկերության մի շարք ուղղություններ, այդ թվում՝ քաղաքական, անվտանգային, տնտեսական, հաղորդակցությունների ոլորտները, ինչպես նաև համագործակցությունը տարածաշրջանային և միջազգային կազմակերպությունների շրջանակներում:
Նշվում է, որ Բայրամովը նաև տեղեկություններ է տրամադրել տարածաշրջանում առկա իրավիճակի և Հայաստանի հետ խաղաղ գործընթացի մասին: