Արարատում բախվել են «Toyota»-ն և «ՎԱԶ 2101»-ը․ վիրավորներ կան

Այսօր՝ փետրվարի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 17։20-ի սահմաններում Այգավան գյուղում բախվել են «Toyota» մակնիշի և «ՎԱԶ 2101» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վեդի» բժշկական կենտրոն, որտեղից էլ Երևանի հիվանդանոցներից մեկը։
Վիրավորներին առաջինը օգնության են հասել հարևանությամբ գործող բենզալցակայանի աշխատակիցները։
Հրշեջ-փրկարարները, օգտագործելով հատուկ տեխնիկա, վիրավորներին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենաներին։
Հրշեջ-փրկարարները այնուհետև հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել «ՎԱԶ 2101»-ի գազաբալոնի փականը և տեղում իրականացրել հերթապահություն։
Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում քննիչ Հ․ Ղազարյանի որոշմամբ նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։