Հնդկական մացառախոզերի ընտանիքի գիշերային զբոսանքը «Զանգեզուր» կենսոլորտային համալիրում (տեսանյութ)

Բնության համաշխարհային հիմնադրամի էջում հրապարակվել է հնդկական մացառախոզերի ընտանիքի գիշերային զբոսանքը «Զանգեզուր» կենսոլորտային համալիրում:
«Գիտեի՞ք, որ...
Հնդկական մացառախոզը Հայաստանի ամենամեծ կրծողն է և ընդգրկված է Կարմիր գրքում:
Շատերը կարծում են, որ կենդանին գիշատիչներից պաշտպանվելիս արձակում է իր փշերը, բայց իրականում այն բարձրացնում է դրանք և դողացնում:
Այն հանդիսանում է ընձառյուծի որսատեսակներից մեկը»,- ասված է WWF-ի հաղորդագրության մեջ: