Հալանդը ՉԼ-ում գոլերի քանակով լավագույն տասնյակում է․ նա հավասարվեց երկու լեգենդար հարձակվողների
![](/timthumb.php?src=disc/12-02-25/41560df619ff636bb4dbeeae7ad29eb2.jpg&w=450)
«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հալանդը ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայում գոլերի քանակով հավասարվել է Զլատան Իբրահիմովիչին և Անդրեյ Շևչենկոյին (48 գոլ): Նրանք կիսում են 10-րդ տեղը ՉԼ-ի պատմության մեջ, փոխանցում է Armsport-ը։
Այս պահին ընթանում է Չեմպիոնների լիգայի անցումային փլեյ-օֆֆի առաջին հանդիպումը, որում «Քաղաքաբնակները» հյուրընկալում են Մադրիդի «Ռեալին»։
Նյութը գրելու պահին հաշիվը 1-0 է՝ հօգուտ տանտերերի։
Չեմպիոնների լիգայի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն «Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն է, ով ունի 140 գոլ:
Տեսանյութն՝ այստեղ։