Ռուսաստանն ազատ է արձակել ԱՄՆ քաղաքացի Մարկ Ֆոգելին
![](/timthumb.php?src=disc/12-02-25/6847080ff5b3d3426f7741edd0aee219.jpg&w=450)
Սպիտակ տունը հաղորդել է ՌԴ-ում ԱՄՆ քաղաքացի Մարկ Ֆոգելին ազատ արձակելու մասին։
«Ֆոգելի ազատ արձակումը՝ ՌԴ հետ փոխանակման շրջանակներում, վկայում է ուկրաինական ճգնաժամի կարգավորման հարցում առաջընթացի մասին»,- հաղորդել են Սպիտակ տնից։
Ֆոգելը դասավանդում էր Մոսկվայի անգլոամերիկյան դպրոցում։ Վերջինս 2021 թ․ օգոստոսին կնոջ հետ ձերբակալվել է Շերեմետևո օդանավակայանում։ Վերջիններիս ուղեբեռում մարիհուանա են հայտնաբերել։ Կնոջն ազատ են արձակել, իսկ Մարկ Ֆոգելին 2022 թ․ 14 տարվա ազատազրկման են դատապարտել։