ԱՄՆ-ը չի նախատեսում նվազեցնել ռազմական ներկայությունը Եվրոպայում. Պենտագոն
![](/timthumb.php?src=disc/11-02-25/94bb6b0625f681c06bb6a8339f431844.jpg&w=450)
ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները ներկայումս չունեն Եվրոպայում ամերիկյան զորքերի թվաքանակը կրճատելու մտադրություն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Պենտագոնի ղեկավարն այս մասին հայտարարել է Գերմանիայում լրագրողների հետ զրույցի ընթացքում:
«Այս պահին կրճատումներ կատարելու ծրագրեր չկան»,- նշել է նա:
Հեգսեթը հավելել է, որ ԱՄՆ վարչակազմը մտադիր է վերանայել իր ուժերի դիրքավորումն ամբողջ աշխարհում, քանի որ նախագահ Դոնալդ Թրամփի մոտեցումները տարբերվում են երկրի նախորդ ղեկավար Ջո Բայդենի պատկերացումներից: