Ես, իհարկե, զարմացած եմ. Անչելոտին՝ Մանչեսթեր Սիթիի անհաջողությունների մասին
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է այս մրցաշրջանում «Մանչեսթեր Սիթիի» խնդիրների մասին:
«Ես, իհարկե, զարմացած եմ: Նրանք դժվար ժամանակներ են ունեցել վնասվածքների և կորուստների հետ կապված, բայց հիմա, ինչպես ես տեսա, նրանք շատ մրցունակ թիմ են, ինչպես միշտ: Չեմ կասկածում, որ «Սիթին» ուժեղ է»,- Armsport-ի փոխանցմամբ՝ Անչելոտիի խոսքերն է մեջբերում Managing Madrid-ը։
Չեմպիոնների լիգայի 2024/25 մրցաշրջանի փլեյ-օֆֆ փուլի առաջին խաղում «Մանչեսթեր Սիթին» փետրվարի 11-ին կընդունի Մադրիդի «Ռեալին»: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 00:00-ին: Պատասխան հանդիպումը կկայանա փետրվարի 19-ին։