«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում կազմակերպվել է շախմատի մրցաշար
![](/timthumb.php?src=disc/11-02-25/2eca11bcdb2812020d3ca46753732530.jpg&w=450)
ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում կազմակերպվել էր շախմատի մրցաշար։ Հայաստանի շախմատի ակադեմիայի մարզիչ, միջազգային կարգի մրցավար Գևորգ Մուրադյանն անցկացրել է համաժամանակյա խաղ 5 ազատազրկված անձանց հետ։ Այս մասին հայտնում են ՔԿԾ-ից:
Խաղին հետևել է հիմնարկի վարչակազմը։ Հիմնարկի պետի ժամանակավոր պաշտոնակատար Ռոբերտ Թամարյանը և տեղակալ Հակոբ Նագդալյանը դիտարժան և հետաքրքիր խաղի ակնկալիքով հաջողություն են մաղթել մրցաշարի մասնակիցներին։
Խաղատախտակների վրա ծավալված համառ պայքարում ազատազրկված անձանցից չորսը պարտվել է, իսկ մեկը, ցուցադրելով իր լավագույն որակները, ոչ-ոքի է խաղացել Գևորգ Մուրադյանի հետ։