Բաքվում Ռուսական տունը դադարեցնում է իր գործունեությունը
![](/timthumb.php?src=disc/11-02-25/f69e1e60a268897e9179645b8ee685bb.jpg&w=450)
Բաքվի Ռուսական տունը հայտարարել է, որ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության պահանջից ելնելով՝ միջոցներ է ձեռնարկում իր գործունեությունը դադարեցնելու համար։ Այս մասին կազմակերպությունը հայտարարություն է տարածել Facebook-ում:
«Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պահանջի կապակցությամբ «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ներկայացուցչությունը՝ Բաքվում Ռուսական տունը, միջոցներ է ձեռնարկում՝ դադարեցնելու իր գործունեությունը»,- ասված է կազմակերպության հայտարարության մեջ:
Փետրվարի 6-ին Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն հայտնել է, որ փետրվարի 3-ին Բաքուն նոտա է հղել ռուսական կողմին՝ դադարեցնելու Ռուսական տան գործունեությունը որպես իրավաբանական անձ գրանցված չլինելու պատճառով։