ԱՄՆ-ում բացահայտել են կառավարության «ցնցող» ծախսերը
![](/timthumb.php?src=disc/11-02-25/8ef984b391f20fd866ae559b6690be22.jpg&w=450)
ԱՄՆ կառավարության արդյունավետության նախարարությունը (DOGE), որը ղեկավարում է միլիարդատեր Իլոն Մասկը, բացահայտել է ԱՄՆ կառավարության «ցնցող» ծախսերը, որոնք չեն հաստատվել Կոնգրեսի կողմից, «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ ասել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնը:
«Այն, ինչ նրանք (DOGE-ի աշխատակիցները - խմբ.) հայտնաբերեցին, կոպիտ ասած, ցնցող է: Կան շատ դաշնային կառավարության ծախսեր, որոնց մասին Կոնգրեսը չգիտեր, չնայած վերահսկելու մեր լավագույն ջանքերին (ծախսերը - խմբ.), դրանց մի մասը թաքնված էր», - ասել է Ջոնսոնը, մեջբերում է Daily Wire-ը:
DODGE-ը արտաքին վերահսկիչ մարմին է, որը վերլուծում է հաշվապահական փաստաթղթերը և հայտնաբերում նախկինում թաքնված ծախսերը, ասել է նա:
Ավելի վաղ ԱՄՆ ֆինանսների ներկայիս նախարար Սքոթ Բեսենտը հայտարարել էր, որ ԱՄՆ դաշնային ծախսերը խաղաղ պայմաններում հասել են աննախադեպ մակարդակի, բյուջեի դեֆիցիտը կազմում է ՀՆԱ-ի 6,8-7%-ը։
Նա ԱՄՆ ֆինանսական քաղաքականության ներկա վիճակն անվանել է «անվերահսկելի» եւ մտահոգություն հայտնել հնարավոր հետեւանքների վերաբերյալ։