Խոշոր հրդեհ՝ Արարատի մարզի տներից մեկում. մայրն ու հաշմանդամ որդին տարհանվել են
![](/timthumb.php?src=disc/11-02-25/ae644019162b6863bca8894c27384ee2.jpg&w=450)
Այսօր՝ փետրվարի 11-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 13:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարրության փրկարար ծառայության 911 ճգմաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշատ խոշորացված համայնքի Այգեստան բնակավայրում տուն է այրվում, հայտնում է Shamshyan.com-ը:
Այնուհետև հրշեջները նախ կանխել են կրակի տարածումը, ապա մարել այն:
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:
Այրվել է տան խոհանոցի ողջ գույքը, հյուրասենյակի գույքի մի հատվածը և առաստաղը:
Տեղում ծառայություն են կատարել ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արտաշատի բաժնի տեսուչներ Հրաչյա Գևորգյանը, Արթուր Սարգսյանն ու Աղվան Հարությունյանը, ովքեր այս պահին պարզում են տան սեփականատիրոջ, ներսում գտնված կնոջ և նրա որդու ինքնությունը:
Պարզվում են նաև հրդեհի պատճառները:
Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները նշում էին, որ տունը պատկանում է զինվորականի և ներսում եղել են նրա կինն ու հաշմանդամ որդին ու եթե գյուղացիներն ու հրշեջները ուշ գործեին, տունն ամբողջությամբ կվերածվեր մոխրակույտի, մայրն ու որդին էլ փրկվել են շնորհիվ նրանց: