Մեկնարկել են Երևանի 2024-ի բյուջեի կատարման հաշվետվությունների վերաբերյալ հանրային քննարկումները
![](/timthumb.php?src=disc/11-02-25/f51d47984366e5e563999af2b4666c2d.jpg&w=450)
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց՝ մասնակցելու Երևան քաղաքի զարգացման 2024 թվականի ծրագրի իրականացման և Երևան քաղաքի 2024 թվականի բյուջեի կատարման հաշվետվությունները հաստատելու մասին ավագանու որոշման նախագծերի վերաբերյալ հանրային քննարկումներին: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից:
Նշված համատեքստում Երևանի քաղաքապետարանում կայացավ Երևանի քաղաքապետին կից քաղաքային համայնքի զարգացման հնգամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի նիստը:
Խորհրդի անդամներին ներկայացվեցին «Երևան քաղաքի զարգացման 2024 թվականի ծրագրի իրականացման հաշվետվությունը հաստատելու մասին» և «Երևան քաղաքի 2024 թվականի բյուջեի կատարման հաշվետվությունը հաստատելու մասին» ավագանու որոշման նախագծերը, որոնք պետք է դրվեն հանրային քննարկման:
Խորհրդի անդամների միաձայն քվեարկությամբ որոշվել է նախագծերը սահմանված կարգով ներկայացնել 2025 թվականի փետրվարի 11-ից փետրվարի 26-ը ներառյալ կայանալիք հանրային քննարկման, որի ընթացքում փետրվարի 24-ին՝ ժամը 15:00-ին կանցկացվի հանրային բաց լսում:
Մասնակցության համար անհրաժեշտ է առձեռն կամ առցանց ներկայացնել դիմում՝ մինչև փետրվարի 23-ը ներառյալ:
2025 թվականի փետրվարի 11-ից փետրվարի 26-ը ներառյալ քաղաքացիներն իրենց առաջարկներն ու դիտարկումները կարող են ուղարկել նաև առցանց՝ www.yerevan.am, www.e-draft.am կայքերով, էլեկտրոնային փոստով ([email protected]), ինչպես նաև գրավոր ներկայացնել քաղաքապետարան:
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 011-514-192 հեռախոսահամարով: