Պապիկյանը Հնդկաստանում ՊՆ նախարարների կոնկլավին է ներկայացրել ՀՀ մոտեցումները տարածաշրջանային անվտանգության շուրջ
![](/timthumb.php?src=disc/11-02-25/385d68c212ff3ef81425a6f6d1613e53.jpg&w=450)
Աշխատանքային այցով Հնդկաստանում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը փետրվարի 11-ին մասնակցել է պաշտպանության նախարարների՝ Aero India ցուցահանդեսի շրջանակում անցկացվող «Կառուցել դիմադրողականությունը միջազգային պաշտպանության և գլոբալ ներգրավման միջոցով» թեմայով կոնկլավին, հանդես եկել ելույթով։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից:
Ողջունելով կոնկլավի մասնակիցներին և շնորհակալություն հայտնելով հնդկական կողմին ջերմ հյուրընկալության համար՝ Սուրեն Պապիկյանը նշել է, որ Հայաստանի ու Հնդկաստանի համատեղ ջանքերն ուղղված են ոչ միայն երկրների պաշտպանունակության բարձրացմանը, այլև միջազգային ու տարածաշրջանային անվտանգության, խաղաղության և կայունության ապահովմանը։
ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ Հայաստանի մոտեցումները, ինչպես նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։