Առաջարկների փաթեթ ենք ներկայացրել Բաքվին, որի պատասխանին սպասում ենք. Ալեն Սիմոնյան
![](/timthumb.php?src=disc/11-02-25/c6b89a40ecb36a48fa8c105dd1a3b533.jpg&w=450)
Արդեն երրորդ ամիսն է սկսվում, որ մեր առաջարկը որևէ արձագանք չունի, և ադրբեջանական կողմի կեցվածքը խիստ մտահոգիչ է: Դրա մասին մենք զրուցում ենք միջազգային բոլոր գործընկերների հետ, և կարծում եմ, որ լավ կլինի, որ Ադրբեջանը շարունակի խաղաղության գործընթացի մեջ իր մասնակցությունը։ Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Բոլորդ գիտեք, որ մենք փաթեթ ենք ներկայացրել, որի պատասխանը սպասում ենք, բայց մինչ օրս մենք պատասխան չենք ստացել։ Միգուցե դա կապ ունի Ադրբեջանի և Ռուսաստանի միջև սրված իրավիճակին, չգիտեմ, բայց համենայն դեպս, հայկական կողմը սպասում է արձագանքին»,- նշեց ԱԺ նախագահը։
«Ես չեմ կարող ասել, և նաև չեմ կարող բացառել որևիցե բան»,- ասաց Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով լրագրորղի հարցին, թե արդյոք Բաքուն Մոսկվայի հետ կոմունիկացնո՞ւմ է բանակցվող փաստաթուղթը։
«Կարծում եմ՝ ադրբեջանական կողմը հասկանում է, որ Հայաստանի անկախությունը, Հայաստանի ինքնիշխանությունը, Հայաստանի ինքնիշխանության, անկախության ապագան և Ադրբեջանի ինքնիշխանությունը, դրա ապագան և այդ բոլոր հարցերը շատ փոխկապված են, և դա մեր ձեռքում է: Այսօր մենք պատմական շանս ունենք այդ հարցը մեկընդմիշտ լուծել և մեր ժառանգներին խաղաղ համակեցություն ապահովել»,- նշեց Սիմոնյանը։