Ո՞վ է լինելու «Արմավիր» ՔԿՀ-ի պետը
![](/timthumb.php?src=disc/11-02-25/b876fdccde403d46c054a8fedb3f3f79.jpg&w=450)
Aravot.am-ի տեղեկություններով, «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պետ է նշանակվելու Գարիկ Ծատուրյանը։ Վերջինս ոլորտի երկարամյա աշխատողներից է, ժամանակին եղել է նաեւ «Արմավիր» ՔԿՀ-ի պետի տեղակալը։ Վերջին տարիներին աշխատում էր ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունում։
Հիշեցնենք, որ «Արմավիր» ՔԿՀ-ի պետ Արսեն Արզումանյանը հրաժարականի դիմում է գրել։