Երևանում հանրային տրանսպորտն անվճար կլինի 4 և ավելի երեխա ունեցողները (տեսանյութ)
![](/timthumb.php?src=disc/11-02-25/4c492893d1264222d449648d0412c607.jpg&w=450)
Երևանի ավագանու նիստում քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը ներկայացրեց հանրային տրանսպորտի արտոնյալ տոմսերի վերաբերյալ մանրամասներ:
Անվճար կերթևեկեն.
- Հաշմանդամություն ունեցող երեխաները,
- Երևան քաղաքի հաշվառմամբ 4 և ավելի երեխա ունեցողները՝ անկախ երեխաների տարիքից:
• 1 և 7 օր տոմսերի ուղևորությունների սահմանափակումը կվերացվի և դրանք կդառնան անսահմանափակ։
• 90 րոպեի ընթացքում երկու տեղփոխի հնարավորություն տվող տոմսի վավերականության ժամկետը կդառնա 180 րոպե: