Պապիկյանը կարճատև զրույց է ունեցել Հնդկաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետի հետ
![](/timthumb.php?src=disc/11-02-25/fe14dcc31e149b8cee25517ca5fb7512.jpg&w=450)
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մասնակցում է Aero India ցուցահանդեսի շրջանակում անցկացվող պաշտպանության նախարարների կոնկլավին: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։
Aero India ցուցահանդեսի շրջանակում անցկացվող պաշտպանության նախարարների կոնկլավի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը կարճատև զրույց է ունեցել Հնդկաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Անիլ Չաուհանի հետ:
Հիշեցնենք, որ նախարարն աշխատանքային այցով Հնդկաստանում է։