Իտալիայում կինը սայթաքել է թանգարանում և վնասել 16-րդ դարի նկարը
![](/timthumb.php?src=disc/09-02-25/5a1b6754bb1f03f63347d07f67607c02.jpg&w=450)
Իտալական Բրեշիա քաղաքում թանգարանի այցելուն պատահաբար ընկել և վնասել է 16-րդ դարի նկարը, Shantnews-ի փոխանցմամբ՝ հայտնում է Giornale di Brescia տեղական թերթը։
Միջադեպը տեղի է ունեցել տեղի Վերածննդի դարաշրջանի նկարիչներին նվիրված ցուցահանդեսում, և վարպետ Մորետտոյի աշխատանքը վնասվել է։
Կտավի մի կողմում պատկերված են երկու անհայտ սրբեր, իսկ մյուս կողմում՝ Մարիամ Աստվածածնի պատկերը՝ Կարգապահների արմատական կրոնական շարժման ներկայացուցիչների հետ։
Տեղական լրատվամիջոցները տարածել են վնասված կտավի լուսանկարը: