Աննա Հակոբյանը շրջել է Քաթարի մտավոր սահմանափակումներ և աուտիզմ ունեցող անձանց հատուկ կրթության կենտրոնում
![](/timthumb.php?src=disc/09-02-25/8f2b7b6162fc0235feb232d5968bc93f.jpg&w=450)
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Քաթարում այցելել է մտավոր սահմանափակումներ և աուտիզմ ունեցող անձանց հատուկ կրթություն և վերականգնողական ծառայություններ մատուցող կենտրոն և տեսողական անձանց աջակցման ինստիտուտ:
Այս մասին Հակոբյանը հայտնել է սոցցանցերի իր էջերում՝ հրապարակելով տեսանյութ և գրելով.
«Կատարի Սոցիալական Աշխատանքի Հիմնադրամի (Qatar Foundation for Social Work) լիազորված գործադիր տնօրեն պարոն Խալիդ Ալ Քուվարիի և ղեկավար կազմի ուղեկցությամբ շրջեցինք մտավոր սահմանափակումներ և աուտիզմ ունեցող անձանց հատուկ կրթություն և վերականգնողական ծառայություններ մատուցող «Al-Shafallah» կենտրոնում և տեսողության խնդիրներ ունեցող անձանց հզորացման և հասարակության մեջ ինտեգրման համար կրթական, տեխնոլոգիական և սոցիալական աջակցություն տրամադրող «Al-Nour» ինստիտուտում»: