Միացյալ Նահանգները մտադիր է ավելի քան 7 միլիարդ դոլարի սպառազինություն տրամադրել Իսրայելին
![](/timthumb.php?src=disc/08-02-25/3064aeb80d7b5db33796c14a8527a9ff.jpg&w=450)
Ամերիկյան լրատվամիջոցները հայտնում են, որ Միացյալ Նահանգները մտադիր է Իսրայելին ավելի քան 7 միլիարդ դոլարի սպառազինություն տրամադրել: Նշվում է, որ փաթեթը կներառի ավիացիոն ռումբեր, կառավարվող հրթիռներ և համապատասխան սարքավորումներ:
Պենտագոնից նշել են, որ Վաշինգտոնը հավատարիմ է Իսրայելի անվտանգության ապահովմանը, ինչն առանցքային նշանակություն ունի ԱՄՆ ազգային շահերի համար։
Գերատեսչության տվյալով՝ ամերիկյան աջակցությունը հնարավորություն կտա Իսրայելին ամրապնդել երկրի պաշտպանունակությունը և պատրաստ լինել՝ դիմակայելու հնարավոր սպառնալիքներին: