Հորեղբորս՝ Սպարապետ Վազգեն Սարգսյանի մասին ֆիլմ նկարահանելը ինձ համար եղել է երկար տարիների երազանք. Նոնո Սարգսյան
![](/timthumb.php?src=disc/08-02-25/f65153068dcaea6f34cef229422f76df.jpg&w=450)
«Վազգեն. Վերջին Սպարապետը» ֆիլմի մտահղացման հեղինակ և գլխավոր պրոդյուսեր Նոնո Սարգսյանը՝ Վազգեն Սարգսյանի եղբոր դուստրը, պատմել է ֆիլմի ստեղծման պատմության ու անցած բարդ ճանապարհի մասին:
«Հորեղբորս՝ Սպարապետ Վազգեն Սարգսյանի մասին ֆիլմ նկարահանելն ինձ համար եղել է երկար տարիների երազանք ու փոքր քայլերով գնում էի իմ երազանքի հետևից: Երևի ամեն ինչ իր ժամանակին պետք է լինի: Հիշում եմ, երբ ծնվեց իմ աղջիկը, ես հասկացա, որ ես երբեք ավելի ուժեղ ու վստահ չեմ եղել ու հիմա ես պատրաստ եմ այդ պատասխանատվությունը վերցնել ինձ վրա»,- նշել է Նոնո Սարգսյանը:
Մանրամասն` տեսանյութում։