Ագարակ գյուղի մոտակայքում մեքենաներ են բախվել․ կան տուժածներ
![](/timthumb.php?src=disc/08-02-25/12cc704c0a23105a99ea3cf01fc070dc.jpg&w=450)
Փետրվարի 8-ին՝ ժամը 02։27-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի-Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 32-րդ կմ-ին՝ Ագարակ գյուղի մոտակայքում, բախվել են ZIL (վարորդ` Կ. Ո., ծնված 1988 թ․) և Mitsubishi մակնիշների ավտոմեքենաները։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, Mitsubishi մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Ա․ Հ․-ին (ծնված 1995 թ․) և Է․ Թ․-ին (ծնված 2008 թ․) մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։