Մոսկվան տարբեր մակարդակներով կբարձրացնի Բաքվում «Ռուսական տան» հարցը
![](/timthumb.php?src=disc/08-02-25/da454f5ce85ad2478e3976f52ee52c86.jpg&w=450)
Ռուսաստանը Բաքվում «Ռուսական տան» հարցը բարձրացնելու է տարբեր մակարդակներով, հնարավոր է՝ նաև բարձր մակարդակով։ «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ՝ ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Ավելի վաղ Ադրբեջանի իշխանությունները ռուսական կողմին պաշտոնական ծանուցում են ուղարկել Բաքվում «Ռուսական տան» գործունեությունը դադարեցնելու մասին։
«Իհարկե, մենք այդ հարցը տարբեր մակարդակներով դնելու ենք մեր գործընկերների առաջ։ Եթե լինեն ամենաբարձր մակարդակով շփումներ, ապա, հավանաբար, չենք բացառում, որ այդ հարցը կբարձրացվի երկու երկրների ղեկավարների երկխոսության ժամանակ»,- ասել է Պեսկովը։
Նա միաժամանակ նշել է, որ ամեն դեպքում Ռուսաստանը նախատեսում է այդ խնդիրները լուծել երկխոսության միջոցով՝ առաջնորդվելով ավանդական լավ հարաբերություններով։