Արամ Առաջինը Թրամփին նամակ է ուղղել՝ կոչ անելով նպաստելու Բաքվում գերեվարված հայերի վերադարձին
![](/timthumb.php?src=disc/08-02-25/d5fd76feeb3d964fb7733daa1af961e9.jpg&w=450)
Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը նամակով դիմել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին՝ կոչ անելով պնդել Ադրբեջանի կողմից հայ գերիների ազատ արձակման և արցախահայության՝ հայրենիք վերադառնալու իրավունքի ճանաչման հարցում։
Նա հորդորել է Թրամփին միջամտել ու նպաստել Արցախի նախկին ղեկավարների և մյուս հայ գերիների անհապաղ ազատ արձակմանը, ինչպես նաև վերահաստատել իր նախընտրական դիրքորոշումը Արցախի հարցում՝ ապահովելով բնիկ հայերի վերադարձն իրենց հողեր՝ անվտանգության միջազգային երաշխիքներով։
Արամ Ա-ն ընդգծել է ԱՄՆ-ի կարևոր դերը տարածաշրջանում խաղաղության հաստատման գործում՝ նշելով, որ Թրամփի ակտիվ ներգրավվածությունը կարող է ամրապնդել նրա դերը որպես համաշխարհային խաղաղարար։ Նա նաև շեշտել է Ադրբեջանի՝ միջազգային իրավունքը խախտելու համար պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությունը՝ զգուշացնելով, որ շարունակական անգործությունը կհանգեցնի հայերի դեմ նոր ագրեսիայի։
Նշենք, որ 2024 թվականի նոյեմբերի 1-ին Դոնալդ Թրամփը, որպես ԱՄՆ նախագահի թեկնածու, զրույց է ունեցել Արամ Ա-ի հետ՝ իր աջակցությունը հայտնելով արցախահայությանը, հաստատելով նրանց վերադարձի իրավունքը և դատապարտելով Ադրբեջանի էթնիկ զտումները։