Այլևս ոչ ոք ԱՄՆ-ին չի օգտագործելու․ Թրամփ
![](/timthumb.php?src=disc/08-02-25/cf1111048db83e90d35c3d74fef1045f.jpg&w=450)
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի բացառում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման անցկացումը։
«Դա հնարավոր է, այո, հնարավոր է»,- ասել է Թրամփը՝ պատասխանելով ՌԴ նախագահի հետ բարձրագույն մակարդակով հանդիպման անցկացման հավանականության մասին հարցին։
Թրամփը հայտարարել է, որ ՌԴ առաջնորդի հետ միշտ «լավ հարաբերություններ» է ունեցել։ Նա նաև նշել է, որ Ուկրաինայում տեղի ունեցողն իրեն վշտացնում է։
«Այդ հակամարտությանը պետք է վերջ դնել»,- ասել է ԱՄՆ նախագահը։
Թրամփը հայտնել է նաև, որ առաջիկա շաբաթվա ընթացքում մտադիր է հանդիպում անցկացնել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, այն կարող է տեղի ունենալ նաև Վաշինգտոնում։
«Հաջորդ շաբաթ ես, ամենայն հավանականությամբ, կհանդիպեմ նախագահ Զելենսկու հետ»,- ասել է նա լրագրողներին։
Թրամփը հայտարարել է, որ Զելենսկուն տեղեկացրել է Ուկրաինայի վրա ծախսված գումարների դիմաց ամերիկյան կողմի համարժեք ակնկալիքների մասին։
«Այլևս ոչ ոք ԱՄՆ-ին չի օգտագործելու»,- նշել է նա։