Եթե հեռանալ Կրասնոդարից, ապա միայն դեպի բարձրակարգ առաջնություն․ Գունկոն՝ Սպերցյանի մասին
![](/timthumb.php?src=disc/07-02-25/58ca35b19fb3409f3ce7f5a5d74fb79b.jpg&w=450)
«Ուրարտուի» գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն բարձր է գնահատել «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի խաղը՝ նշելով, որ նա լիովին պատրաստ է ավելի բարձր մակարդակի առաջնությունում հանդես գալուն։
«Սպերցյանը կայացած ֆուտբոլիստ է։ Նա գերազանց հանդես է գալիս թե՛ Ռուսաստանի Պրեմիեր լիգայում, թե՛ Հայաստանի ազգային հավաքականում։ Նրա հնարավոր տրանսֆերը կախված է բանակցություններից և առաջարկներից։
Եթե նա պարզապես ցանկանար հեռանալ, արդեն իսկ հանդես կգար ոչ այնքան բարձրակարգ թիմում։ Սակայն Էդուարդն ամեն ինչ ճիշտ է անում։ Եթե հեռանալ «Կրասնոդարից», ապա միայն դեպի բարձրակարգ եվրոպական առաջնություն»,- Armsport-ի փոխանցմամբ՝ Գունկոյի խոսքն է մեջբերում Чемпионат-ը։
24-ամյա Սպերցյանը ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 25 հանդիպման՝ խփելով 6 գոլ և կատարելով 3 գոլային փոխանցում։