Դավիթ Բեկ փողոցում բախվել են «Tesla»-ն և «Nissan Altima»-ն․ կան վիրшվnրներ
![](/timthumb.php?src=disc/07-02-25/2372173220d3fcc252c3ddf05c2de4fa.jpg&w=450)
Այսօր՝ փետրվարի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։50-ի սահմաններում Դավիթ Բեկի փողոցում ճակատ ճակատի բախվել են Երևանի բնակիչներ 26-ամյա Գեղամ Համբարձումյանի վարած «Tesla» մակնիշի և 24-ամյա Էրիկ Կարապետյանի վարած «Nissan Altima» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով ավտոմեքենաները հայտնվել են նույն երթևեկելի գոտում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Tesla»-ի վարորդն ու 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են «Tesla»-ի վարորդի հետ հիվանդանոց տեղափոխված վիրավորի ինքնությունը, ով, ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների, «Nissan Altima»-ի ուղևորն է։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։