Ո՞վ է իրավապահների կողմից բերման ենթարկված հայտնի դերասանը. ի՞նչ է պարզվել
Իրավապահները հայտնի դերասան Արտավազդ Հովհաննիսյանին բերման են ենթարկել։
ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ նրա մեքենան պարեկային ծառայությունը կանգնեցրել է ու ստուգման արդյունքում պարզվել է, որ նա մեքենան վարել է ռուսական կեղծ համարանիշներով։
Ավելի վաղ Shamshyan.com-ը հայտնել էր, որ Կոտայքի մարզում պարեկները կանգնեցրել են «Mazda 6» մակնիշի ավտոմեքենան, որից հետո այն վարած, Հայաստանում հայտնի դերասաններից մեկին բերման են ենթարկել ոստիկանություն։