Նոան երկարաձգել է պայմանագիրը ֆրանսիացի ֆուտբոլիստի հետ
«Նոան» երկարաձգել է Վիրջիլ Պինսոնի հետ գործող պայմանագիրը մինչև 25/26 մրցաշրջանի ավարտ՝ ևս մեկ մրցաշրջան երկարաձգելու հնարավորությամբ։
Այդ մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը։
Ֆրանսիացի վինգերը հայկական ակումբին է միացել 2024 թվականի փետրվարին՝ ռումինական «Բոտոշանիից»։
Այս մրցաշրջանում «Նոայի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրած 25 պաշտոնական հանդիպումներում նա դարձել է 7-ական գոլի ու գոլային փոխանցման հեղինակ, փոխանցում է Armsport-ը։