Ամուսնուս թոշակի անցնելուց հետո այսպես եմ պատկերացնում կյանքս. Աննա Հակոբյան (լուսանկարներ)

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը սոցցանցի իր էջում լուսանկարներ է հրապարակել և գրել.
«Չնայած գնդակահարվելու, խարույկի վրա այրվելու, սրախողխողվելու եւ նմանատիպ այլ սրտառուչ ու սրտատոչոր մաղթանքներին ես, ամուսնուս թոշակի անցնելուց հետո, այսպես եմ պատկերացնում կյանքը՝ Հայաստանի այն մարզում, որտեղ տարվա մեջ ամենաշատն է անձրևում (պարզ է, որ Սուրենյանին կդիմենք այդ հարցով)։
Մի փոքրիկ նրբություն կա բայց՝ այդյո՞ք հնարավոր է և գիրք գրել, և ագարակ մշակել»: