Միանգամից 7 ակումբ հետաքրքրված է ֆրանսիացի ֆուտբոլիստի ծառայություններով

Միանգամից 7 անգլիական ակումբ մասնակցում է «Քրիսթալ Փելասի» հարձակվող Ժան Ֆիլիպ Մատետայի տրանսֆերային մրցավազքին։
«Աստոն Վիլան», «Բորնմուտը», «Չելսին», «Մանչեսթեր Յունայթեդը», «Նյուքասլ Յունայթեդը», «Նոթինգհեմ Ֆորեստը» և «Վեսթ Հեմը» հետևում են ֆուտբոլիստի ելույթներին:
Բոլոր ակումբներն էլ դիտարկում են ֆրանսիացի ֆուտբոլիստի տրանսֆերն ամռանը ձևակերպելու տարբերակը։
Մատետան այս մրցաշրջանում անցկացրած 28 հանդիպմանը դարձել է 13 գոլի ու 2 գոլի հեղինակ։ Նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 20 մլն եվրո, փոխանցում է Armsport-ը։