Քաջարանում ծեծկռտուքի դեպքով կա երեք ձերբակալված. ՆԳՆ

Քաջարանում նախօրեին տեղի ունեցած ծեծկռտուքի դեպքով 3 անձ խուլիգանության կասկածանքով ձերբակալվել և փոխանցվել է նախաքննական մարմին՝ 1Lurer.am-ին հայտնեց ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Քաջարանում ծեծկռտուք է եղել, որի հետևանքով 8 մարդ բերման է ենթարկվել: