Կոմիտասի պողոտայում բախվել են «Jeep»-ն ու «Volkswagen ID6»-ը. կա վիրավոր
![](/timthumb.php?src=disc/07-02-25/4670558652fadbdae75fe43e735607cb.jpg&w=450)
Փետրվարի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:50-ի սահմաններում Կոմիտասի պողոտա-Վ. Վաղարշյան փողոցի հատման վայրում բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 69-ամյա Հերման Է.-ի վարած «Jeep» մակնիշի և Երևանի բնակիչ 24-ամյա էդգար Գ.-ի վարած «Volkswagen ID6» մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Volkswagen ID6» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ա. Վ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:
Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: