Պարեկներն արգելել են Ջերմուկի խաչմերուկից դեպի Սյունիքի մարզ բեռնատարների տեղաշարժը
Այսօր՝ փետրվարի 6-ին, Երևան-Մեղրի ավտոճանապարհի Սիսիան-Գորիս-Կապան հատվածում տեղացած առատ ձյան հետևանքով երթևեկությունը որոշ ժամանակ դադարեցվել է, քանի որ ինչքան էլ նշված ճանապարհներն սպասարկող ճանշինականները հատուկ տեխնիկաներով մաքրում ու մշակում էին ճանապարհը մերկասառույցից, առատ ձյունն ու բուքն իրենց սև գործն էին անում, հայտնում է Shamshyan.com-ը։
Ելնելով վարորդների և քաղաքացիների անվտանգությունից, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Վայոց ձորի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ, ժողովրդին հայտնի Ջերմուկի խաչմերուկում անցել էին ուժեղացված ծառայության և որպեսզի դեպի Սյունիքի մարզ տանող հատվածում խցանումներ տեղի չունենան, ժամանակավորապես դադարեցրել էին բեռնատարների տեղաշարժը։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ պարեկների հետ ծառայության էին կատարում նաեւ ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի աշխատակիցները։