Արման Ծառուկյանը նշել է Իսլամ Մախաչևի հետ առաջին մենամարտում իր գլխավոր սխալը
UFC-ի խառը մենամարտերի թեթև քաշային կարգի (70 կգ) UFC դասակարգման առաջին համար, Հայաստանը ներկայացնող Արման Ծառուկյանը նշել է նույն քաշային կարգում գործող չեմպիոն Իսլամ Մախաչևի դեմ առաջին մենամարտում իր թուլյ տված գլխավոր սխալը։
«Ես չափազանց շատ էներգիա ծախսեցի՝ փորձելով նրան տապալել: Ես դա չպետք է անեի, քանի որ նա շատ լավ է պաշտպանվում: Ինձ պետք էր համատեղ օգտագոծել հարվածներն ու ըմբշամարտը: Ավելի շատ պիտի խփեի, քան կռվեի»,- Armsport-ի փոխանցմամբ՝ ասաց Ծառուկյանը։
Մարզիկների միջև ռևանշ-մենամարտը տեղի կունենա 2025 թվականի հունվարի 18-ին UFC 311 մրցաշարում։ Առաջին մենամարտն ավարտվել է Մախաչևի հաղթանակով։ Մենամարտը տեղի է ունեցել 2019 թվականի ապրիլին Սանկտ Պետերբուրգում։
33-ամյա Մախաչևն իր կարիերայում տարել է 26 հաղթանակ և մեկ պարտություն։ 28-ամյա Ծառուկյանը 22 անգամ հաղթել է մրցակիցներին, երեք անգամ էլ պարտություն կրել։