Մոուրինյուն պատասխանել է Ռեալ վերադառնալու մասին հարցին
«Ֆեներբախչեի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն պատասխանել է այն հարցին, թե ապագայում կարող է կրկին գլխավորել Մադրիդի «Ռեալը»։
«Ես միշտ կմնամ «Ռեալի» մեծ երկրպագու։ Նրանք այժմ ունեն աշխարհի լավագույն մարզիչը՝ իմ ընկեր Կառլոն։ Ապագան կախված է նրանից, թե ինչ է ուզում նախագահը։ Ուզու՞մ է նա մեծ պոտենցիալով երիտասարդ մարզիչ, ինչպիսին Խաբի Ալոնսոն է, թե՞ ցանկանում է շարունակել նույն ոգով, ինչ Կառլոյի հետ՝ բերել փորձառու մարզիչ: Ամեն ինչ կախված է նախագահի ընտրությունից»,- Armsport-ի փոխանցմամբ՝ ասել է Մոուրինյուն Cadena SER-ին տված հարցազրույցում:
Հիշեցնենք, որ Ժոզե Մոուրինյուն «արքայական» ակումբը գլխավորել է 2010-2013 թվականներին։