Մկրտչյանը Լոնդոնում հանդիպել է ՄԹ խորհրդարանի անդամ Ջեսիկա Մորդենի հետ. ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել
![](/timthumb.php?src=disc/12-12-24/cd52e7d0dbc369d6432ff0de460737aa.jpg&w=450)
Որպես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արտաքին կապերի պատասխանատու, Նարեկ Մկրտչյանը Լոնդոնում հանդիպում է ունեցել Միացյալ Թագավորության խորհրդարանի անդամ, Լեյբորիստական կուսակցության խմբակցության ղեկավար Ջեսիկա Մորդենի հետ։
Այս մասին հայտնել է Մկրտչյանը՝ տեղեկացնելով, որ հանդիպմանը մասնակցել է նաև պատգամավոր Քրիստոֆեր Լոուն։
«Քննարկել և պայմանավորվածություն ենք ձեռք բերել քայլեր ձեռնարկել միջկուսակցական կապերի հաստատման ուղղությամբ․ անդրադարձել ենք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համատեղ աշխատելու, միջոցառումներ կազմակերպելու և փոխադարձ այցեր իրականացնելու հնարավորություններին»,- գրել է Մկրտչյանը։