Քննություն հանձնել, ընդունվել և սովորել՝ մեծ մարտահրավեր է, բայց ես այն հաճույքով ընդունում եմ․ Աննա Հակոբյան
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է, որ սկսել է TOEFL պարապել։
«Սկսել եմ TOEFL (Test of English as a Foreign Language) պարապել, որպեսզի դիմեմ Մագիստրոսական (Master’s Degree) ուսումնական ծրագրի մասնակցելու համար։ TOEFL-ն իհարկե կարևոր պայման է, բայց միայն սկզբի համար։ Մագիստրոսի աստիճան ստանալու համար դեռ պետք է քննություն հանձնել, ընդունվել և ապա երկու տարի սովորել՝ ավելի ճիշտ ամեն ինչի հետ միասին նաև սովորել։ Մեծ մարտահրավեր է։ Բայց ես այն հաճույքով ընդունում եմ, որովհետև կրթվելը նորաձև է․ 2025 թվականը հայտարարում ենք կրթվելու տարի»,- գրել է նա։