Մեկը նախկին ՀՀԿ-ական է. ովքեր և ինչով են զբաղվում Գյումրիի քաղաքապետի թեկնածուները
Երեկ Նիկոլ Փաշինյանը հրապարակել է Գյումրիի քաղաքապետի պաշտոնակատարի թեկնածուների անունները։
Հիշեցնենք, որ Փաշինյանի առաջարկած փրայմերիզին մասնակցել են ինը թեկնածուներ, նրանցից երկուսի թեկնածությունը մերժել է Նիկոլ Փաշինյանը։
Oragir.News-ը առանձնացրել է՝ ովքեր են և ինչով են զբաղվում Փաշինյանի կողմից հավանության արժանացած Գյումրիի քաղաքապետի թեկնածուները։
Լևոն Անանյանը մի քանի ամիս զբաղեցրել է Շիրակի նախկին մարզպետ Հովհաննես Հարությունյանի խորհրդականի պաշտոնը։ Անանյանը ներկա պահին աշխատում է կառավարությունում։
Դավիթ Առուշանյանը ԱԺ 8-րդ գումարման պատգամավոր է։ 2021-2022 թթ. զբաղեցրել է Գյումրիի քաղաքապետի տեղակալի պաշտոնը։
Առուշանյանը 2004-2006թթ. եղել է «Անի տուր» տուրիստական գործակալության փոխտնօրեն, 2006-2021թթ.՝ տնօրեն։
Շավարշ Արամյանը Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ է, զբաղեցնում է «Սեյսմիկ պաշտպանության հյուսիսային ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը։
Էմմա Բարսեղյանը ՔՊ-ական թեկնածուն աշխատում է Շիրակի մարզպետի աշխատակազմում։
Մյուս թեկնածուն Սարիկ Մինասյանն է, ով իրեն համարում է անկուսակցական, բայց մի քանի կուսակցություններ է փոխել։
Սարիկ Մինասյանը մինչև 2018 թ. ակտիվ ՀՀԿ-ական էր, ՀՀԿ-ի քվոտայով Արման Սահակյանի միջնորդությամբ ու Հովհաննես Սահակյանի նշանակումով նշանակվել է8 սոցապ պետ, 2018-ից հետո Էդմոն Մարուքյանի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունով ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր է եղել, 2021 թվականի խորհրդարանական արտահերթ ընտրություններից հետո զբաղեցնում է Գյումրիի միասնական սոցիալական ծառայության պետ։
Վահագն Մկրտչյանը Նիկոլ Փաշինյանի կնոջ` Աննա Հակոբյանի մորաքրոջ թոռն է։ Մասնագիտությամբ բժիշկ է, 2023 թվականի մարտից, մինչեւ «Բալասանյան դաշինքի» հետ հուշագրի խզումը զբաղեցնում էր Գյումրիի փոխքաղաքապետի պաշտոնը։
Նշենք, որ 29-ամյա Վահագն Մկրտչյանը մասնագիտությամբ ատամնաբույժ է, 2021 թվականի ապրիլից մինչև փոխքաղաքապետի աթոռը զբաղեցնելն իր մասնագիտությամբ էր աշխատում։
Կարեն Սարուխանյանը ԱԺ պատգամավոր է, 2018-2019 թթ. զբաղեցրել է Շիրակի մարզպետի պաշտոնը, 2021թ. մի քանի ամսով եղել է ԱԻՆ փոխնախարար։
Մինչեւ հեղափոխությունը Կարեն Սարուխանյանը զբաղված է եղել կրթելով։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։