Մասիսում հրկիզել են քրեական հետախուզության նախկին օպերլիազորի ավտոմեքենան
Այսօր՝ դեկտեմբերի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 03:20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզային քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մասիս քաղաքի 10-րդ փողոցում ավտոմեքենա է այրվում, հայտնում է Shamshyan.com-ը:
Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի հետևանքով բարեբախտաբար տուժաներ չկան, սակայն Արարատի մարզի քրեական ոստիկանությունում օպերատիվ տեղեկություններով պարզվել է, որ ավտոմեքենան պատկանում է Մասիս քաղաքի բնակիչ 47-ամյա Ժորա Հ.-ին և ժամը 01:30-ի սահմաններում անհայտ անձինք դյուրավառ վառելիքը լցրել են ավտոմեքենայի վրա և այրել:
Վնասվել է ավտոմեքանայի դիմացի հատվածը, ինչի հետևանքով Ժորա Հ.-ին պատճառվել է մոտ 500 հազար դրամի վնաս:
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ տուժած Ժորա Հ.-ն նախկինում աշխատել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում՝ որպես օպերլիազոր, իսկ ինչպես են 2 անձինք մոտենում և հրկիում ավտոմեքենան, ֆիքսվել է տեսախցիկի կողմից: