Ինչո՞ւ էի նախկինում ավելի զուսպ. Գվարդիոլա
Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան մեկնաբանել է իր պահվածքը Պրեմիեր լիգայի 13-րդ տուրի՝ «Լիվերպուլի» հետ հանդիպումից հետո (0:2):
«Արդյո՞ք ես կորցրի իմ սառնասրտությունը «Էնֆիլդում» այդ ժեստի պատճառով: Ոչ, ես երբեք հանգիստ չեմ եղել: Չնայած գիտե՞ք, թե ինչու էի նախկինում ավելի զուսպ։ Որովհետև մենք հաղթում էինք: Հաղթող մարդիկ այնքան արտակարգ են, այնքան գրավիչ, այնքան լավը … Երբ չես հաղթում, ամեն ինչ բացարձակ հակառակն է»,- Գվարդիոլայի խոսքերը սոցիալական ցանցերում մեջբերում է լրագրող և ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ներկայում Գվարդիոլայի թիմը 13 հանդիպումից վաստակել է 23 միավոր և Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է հինգերորդ տեղը։ «Մանչեսթեր Սիթին» բոլոր մրցաշարերում վեց պարտություն է կրել վերջին յոթ խաղերում, փոխանցում է Armsport-ը։