Հասարակական տրանսպորտի բնականոն աշխատանքը վերականգնվել է. Երևանի քաղաքապետարան
Հասարակական տրանսպորտի բնականոն աշխատանքը վերականգնվել է. շարժակազմները դուրս են եկել երթուղիներ։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
Դեկտեմբերի 3-ի առավոտյան «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի մեծ թվով վարորդներ հրաժարվել են դուրս գալ երթուղիներ։ Վերջիններիս գործադուլին արձագանքելով՝ քաղաքապետարանը հայտնել էր, որ նրանց գործողություններին գնահատական է տրվելու աշխատանքային օրենսդրության շրջանակներում։