Ես չեմ կարող հիշել այնպիսի խաղացողի, որը վնասվածքից վերադարձել է այնպես, ինչպես նա․ Արտետա
«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան բարձր է գնահատել վնասվածքից հետո թիմի ավագ Մարտին Էդեգորի վերադարձը շարք։
«Ես չեմ կարող հիշել մի խաղացողի, որը այդքան վստահ է վերադարձել վնասվածքից հետո: Բայց դա ինձ չի զարմացնում, քանի որ ես գիտեմ, թե ինչպես է նա մարզվում։ Ես տեսա, թե ինչ տեսք ուներ Մարտինը ընդհանուր խումբ վերադառնալուց երկու շաբաթ առաջ. դա տպավորիչ էր: Իհարկե, թիմը հավատում է նրան, սա նույնպես դրական ազդում է իրավիճակի վրա»,- Armsport-ի փոխանցմամբ՝ Արտերտայի խոսքերն է մեջբերում լոնդոնյան ակումբի մամուլի ծառայությունը։
Ընթացիկ մրցաշրջանում 25-ամյա խաղացողը «զինագործների» կազմում մասնակցել է 8 հանդիպման՝ դառնալով 1 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։